Միկրոավտոբուսում դրամապանակ է գողացել
Ոստիկանության ամփոփագրից
Օգոստոսի 29-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության ծառայողնեը Արմավիրի մարզի Արևշատ գյուղից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 14-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 100 եվրո, 50 դոլար, 43.000 դրամ և բանկային քարտ:
Ոստիկանները պարզել են, որ տուժողը 1984 թ. ծնված Անաիդա Հ.-ն է:
Կատարվում է քննություն:
Գողություն թռիչքից առաջ
Օգոստոսի 29-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն չվերթի ուղևորուհիներից մեկը օդանավակայանում, իրերի զննման կետից, գողացել է մեկ այլ ուղևորուհու ժամացույցը` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:
Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ընկել է ձորը
Օգոստոսի 29-ին, ժամը 20.05-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ոսկյա շղթա՝ ավտոմեքենայից
Օգոստոսի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Սրապ Պ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի կեսերին «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից գողացել է ոսկյա շղթա` խաչով` պատճառելով 1.300.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:
Վրաերթ և բախում
Օգոստոսի 29-ին, ժամը 00.05-ին, «Մերսեդես Ց-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս. Տարոնցու նրբանցքի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, այնուհետև բախվել էլեկտրասյանը:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Դավիթ-Բեկի փողոցում
Օգոստոսի 28-ին, ժամը 23.50-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը
Օգոստոսի 29-ին, ժամը 00.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Ռուբինյանց փողոցում
Օգոստոսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երասխ-Երևան ճանապարհին
Օգոստոսի 29-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևան-Մեղրի ճանապարհին
Օգոստոսի 29-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին բախվել է «ՈՒԱԶ-3960» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «ՈՒԱԶ-3960»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Ծաղկաձորում
Օգոստոսի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ-Կաբրիոլետ» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքից Կեչառիս վանքային համալիր ընթանալիս դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հետախուզվողը հայտնաբերվեց
Օգոստոսի 29-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 15/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սերգեյ Գ.-ին, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: