Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ -ում մինչեւ նոյեմբեր նիստ չի լինի

Հասարակություն
f4ae6f040c59bc695df569edb108f7a8

Հանրապետական կուսակցության կենտրոնական շենքում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Բոլոր հարկերում տարատեսակ շինանյութ է, շինարարական աղբ եւ փոշի։ Փոխվում էին նաեւ շենքի հոսանքալարերը։

Այստեղ բացի շինարարներից, կուսակցության որեւէ անդամ չկար։ Միջանցքում մեզ հանդիպած միջին տարիքի տղամարդը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել նոյեմբեր ամսին։

Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ կուսակցության գործունեության համար, քանի որ կուսակցությունը տարբեր տարածքային կառույցներ ունի։

Նրա խոսքերով՝ շենքը բավականին վատ վիճակում էր, քանի որ երկար ժամանակ նորոգման աշխատանքներ չէին կատարվել, իսկ մայիսի 22-ին տեղի ունեցած հրդեհից հետո շենքն ավելի անբարեկարգ էր դարձել։

Հիշեցնենք, որ հրդեհից հետո հայտարարվեց, թե վնասվել է միայն տանիքը։

Իսկ թե ինչքան գումար էր նախատեսված շենքի վերանորոգման համար, Հովհաննես Սահակյանը չգիտ։ «Դա չի մտնում իմ իրավասության մեջ»,-եզրափակեց նա։