Միջուկային փորձարկումների դեմ պայքարի օրն է
Ամբողջ աշխարհում Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա երրորդ տարեկան հիշատակումը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 29-ին՝ չորեքշաբթի օրը: Այդ օրը ընդգծվում է ՄԱԿ-ի և այս հարցի ավելացող պաշտպանների ջանքերը, ներառյալ անդամ պետությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, երիտասարդական ցանցերի և ԶԼՄ-ների ջանքերը՝ տեղեկացնելու և կրթելու միջուկային փորձարկումների արգելքի կարևորության մասին` ավելի ապահով և անվտանգ աշխարհի ձևավորման նպատակով:
Ակնկալվում է, որ գործողությունները գիտաժողովներից և կոնֆերանսներից մինչև մրցույթներ և ցուցահանդեսներ տեղի կունենան ամբողջ աշխարհում, որպեսզի ուշադրություն հրավիրեն միջուկային զենքի փորձարարական պայթեցումների վտանգներին, մարդկանց և շրջակա միջավայրին ուղղված սպառնալիքներին, և վերջնականապես բոլոր միջուկային զենքերի և դրանց փորձարկումների վերացման անհրաժեշտությանը:
Օգոստոսի 29-ը ընտրվել է Գլխավոր ասամբլեայի կողմից, որպես ամենամյա միջուկային փորձարկումների դեմ հիշատակման օր, քանի որ այն հիշատակում է 1991թ. այն օրը, երբ Սեմիպալատինսկը, աշխարհի ամենախոշոր փորձարարական վայրերից մեկը, մշտապես փակվեց: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, այս տարի այդ օրը կնշվի սեպտեմբերի 6-ին ոչ պաշտոնական հանդիպման ձևաչափով՝ հրավիրված Գլխավոր ասամբլեայի վաթսունվեցերորդ նստաշրջանի նախագահ` Նորին գերազանցություն պարոն Նասր Աբդելազիզ Ալ-Նասսերի կողմից, նեռարյալ՝ Ղազախստանի մշտական առաքելության կողմից կազմակերպված բարձր մակարդակի մասնագիտական խմբի մասնակցության:
Գլխավոր ասամբլեայի նախագահը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Բան Կի-մունը, և պարոն Թիմուր Ժանտիկինը՝ Ղազախստանի Հանրապետության Արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության ատոմային էներգետիկայի կոմիտեի նախագահը, հայտարարություններով հանդես կգան հանդիպման բացման ընթացքում: Հիշատակման միջոցառումը, լայնորեն կկենտրոնանա աշխարհի ուշադրությունը սևեռելու դեպի միջուկային զենքի վերացումը և աշխարհի նպատակը` դառնալ միջուկային զենքից ազատ:
Բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի բարձր մակարդակի մասնագիտական խմբի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի ՄԱԿ-ի դերը միջուկային զինաթափման և նույն զենքի չտարածման գործընթացում: Կողմերը կներկայացնեն իրենց հայացքները, թե ինչպես ՄԱԿ-ը կարող է նպաստել միջուկային զինաթափման և միջուկային զենքի չտարածման գործընթացի հետագա առաջընթացին, և թե ինչպես կարող է աջակցել վստահության կառուցմանը, որը կներառի միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծումն ու այլ համապատասխան միջոցառումների իրականացումը:
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը ստորագրման համար բացվել է 1996թ., սակայն դեռևս պետք է ուժի մեջ մտնի: Հրավիրյալ զեկուցողները կկիսեն իրենց դիտարկումներն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և այն ուղիները, որոնք կհանգեցնեն միջուկային զենքից ազատ աշխարհի ձևավորմանը:
Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը։