Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչը չներկայացավ դատարան

Հասարակություն
bd01a5e7cb0bf9940f03408423bf9a9a

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 28-ի նիստում որպես վկա պետք է հարցաքննվեր քննիչ Լեւոն Պետրոսյանը: Սակայն նա դատարան չէր ներկայացել: Ընթերցվեց հեռախոսագիր, որում քննիչը հայտնում էր, որ ինքը ծառայողական գործուղման է մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղից կվերադառնա օգոստոսի 31-ին:

Այնուհետեւ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը դատարանին միջնորդություն ներկայացրին դատատեսաձայնագրային փորձաքննության ենթարկել վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաերիզը: Պաշտպանների համոզմամբ` այդ փորձաքննությունն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե Արման Մնացականյանին բացատրվե՞լ են վկայի իր իրավունքները, տեսագրության մեջ հնչող ձայնը Արման Մնացականյանի՞նն է: Պաշտպան Հրանտ Գեւորգյանի խոսքերով` հակասություններ կան այդ տեսաերիզի եւ Արման Մնացականյանի գրավոր ցուցմունքների միջեւ, տեսաերիզում երեւում է, թե ինչպես Արման Մնացականյանը քննիչի հարցերին պատասխանում է ասելով` «այո» կամ «ոչ», իսկ վերջինիս գրավոր ցուցմունքները գրված են քննիչի կողմից, չեն բխում Արմանի խոսքերից: Հրանտ Գեւորգյանն ասաց, որ քննիչի կողմից այդ կերպ խախտվել են քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:

Մանրամասներն այստեղ