Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփան Գրիգորյան . «Տունս կտամ»

Հասարակություն
88f1542e8ecb8082c6d63f30fa976f00

Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Ստեփան Գրիգորյանը պաարաստ է իր երկրորդ տունը տրամադրել սիրիահայերին՝ երկարաժամկետ, առանց վարձի։

Ըստ նրա՝ Պատարայում առնվազն 5 ընտանիք ևս պատրաստ է նման քայլի:

«Հույս ունեմ, որ մեր այս քայլը սկիզբ կդառնա մի մեծ ակցիայի, ինչի հետևանքով հնարավոր կլինի մի քանի հարյուր տուն գտնել Արցախի տարբեր գյուղերում»,- ասվում է Ստեփան Գրիգորյանի՝ «Ա1+»-ին ուղղված նամակում։

Ողջունելով Արցախի իշխանությունների սիրիահայությանը ընդունելու պատրաստակամությանը՝ նա նշում է. «Կարծում եմ` սա լավ առաջարկ է բոլոր այն սիրիահայերի համար, ովքեր կցանկանան բնակություն հաստատել Արցախի գյուղերում, պատրաստ են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով: Արցախի բազմաթիվ գյուղերում կան ազատ տներ, որոնց տերերը մեծ սիրով որոշակի ժամկետով այն կտրամադրեն ցանկացողներին: Վստահ եմ, որ համայնքները իրենց պատկանող հողերից հատկացումներ կանեն նորաբնակ ընտանիքներին»: