A
A
Ձորագետի փրկությունը՝ դատախազի «ձեռքում»
Ձորագետի փրկման նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին`խնդրելով պատասխանատվության կանչել «Սագամար» ՓԲԸ-ին: Ընկերությունը շահագործում է Արմանիսի ոսկու հանքավայրը, որը Ստեփանավան քաղաքից գտնվում է 10 կմ հեռավորության վրա:
Ըստ «Էկոլուրի»՝ նախաձեռնությունը Ստեփանավան քաղաքի հանրության անունից խնդրում է միջոցներ ձեռնարկել ու պարտադրել «Սագամար» ՓԲԸ ընդրեքշահագործող ձեռնարկությանը աշխատել օրենքի շրջանակներում: