Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5000 դրամով կարող ես որսորդ դառնալ

Հասարակություն
7a0cc275606bb35d6975dda0ac6dcf2f

«Եթե նախկինում որսորդ դառնալու համար պետք էր բավականին բարդ քննություն հանձնել և մի քանի փորձառու որսորդներից երաշխավորագիր ստանալ, ապա այսօր
յուրաքանչյուր ոք, ով ունի 5000 դրամ 2 րոպեում կարող է դառնալ որսորդական միություններից մեկի անդամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը։

Ըստ նրա ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր ի զորու չէ վերահսկել որսորդությունը, թեև դա նրա պարտականությունների մեջ է մտնում։ Պատճառն այն է, որ. «Մեր երկրում, ով չի ալարում և որոշակի գումար ունի, կարողանում է հրացան գնել»։

«Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության ղեկավարը որսորդությունը վերահսկելու առաջին քայլերից մեկ համարում է այն, որ Հայաստանում որսորդի անդամատոմսն ու զենքի թույլտվությունը վարորդական իրավունքի նման պետք է դարձնել շատ դժվար հասանելի։

Հայաստանում հայկական մուֆլոնը գրանցված է Կարմիր գրքում և վերացման վտանգի տակ է, Հայաստանի տարածքում իրականացնում են այդ կենդանատեսակի որս։

«Ի տարբերություն Հայաստանի, Իրանում, որտեղ նույնպես կա հայկական մուֆլոն, այդ կենդանատեսակի որս չի իրականացնում, որովհետև այնտեղ գիտակցում են, որ այդ կենդանիները վերացման եզրին են կանգնած»,- ասաց Էդուարդ Սարիբեկյանը։

Էդուարդ Սարիբեկյան համոզված է՝ Հայաստանում որսագողությունը վերացնելու կարևորագույն ասպեկտներից մեկը հասարակական ակտիվություն է։ «Անկախ նրանից, թե ովքեր են պայքարում Թեղուտի կամ Թռչկանի ջրվեժի համար, ուր է այդ հասարակությունը, որ կռիվ չի տալիս այսպիսի բաների դեմ»։