Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դադարացվել է ջրամատակարարումը

Հասարակություն
17a01a20b0575c86f1c1b59c2dd6e3d1

Օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00, ջրագծի վերանորոգման աշխատանքների հետ կապված, դադարեցվել է Եղվարդի Շիրակի փողոցի, Երևանյան և Նատի թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Աշոտ Ղազարյանը, վթարվել է Նոր Գեղիի պոմպակայանից դեպի Եղվարդ եկող 300մմ տրամագծով ջրագիծը: Ընդ որում, բավականին անհարմար վայրում, խնձորի այգիների մեջ, ինչը խիստ դժվարացնում է համապատասխան տեխնիկայի կիրառումը:

Այնուամենայնիվ, աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն և արդեն այսօր երեկոյան կվերսկսվի Եղվարդ քաղաքի նշված թաղամասերի ջրամատակարարումը:

Հայտնում է «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը։