Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է տան պատը

Հասարակություն
0f512a10895562b702553322860ca892

Օգոստոսի 27-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Գետափ գյուղի 26ա 1-ին փակուղու 2-րդ տան քարե պատը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1951 թ. կառուցված տան քարե, երկշերտ պատի արտաքին շերտը` 18 քմ մակերեսով:
Բնակիչներին առաջարկել են չբնակվել տան այդ հատվածում:

 

Բնակչին վտանգ չի սպառնում

Օգոստոսի 27-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 53 շենքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:
Տեղում պարզվել է, որ ծուխը նկատվել է Ա. Գաբրիելյանին պատկանող 89-րդ բնակարանից, որի դուռը փակ է: Բնակարանում գտնվող հաշմանդամ Գ. Մարտիրոսյանը, որը չէր կարողանում ինքնուրույն բացել դուռը, հաղորդել է, որ մասամբ այրվել է ներքնակը, և ինքը մարել է հրդեհը:
Հրշեջ-փրկարարները պատուհանից մտել են բնակարան և հավաստիացել, որ հրդեհը մարված է, ու Գ. Մարտիրոսյանին վտանգ չի սպառնում:

Փրկարարները վնասազերծել են օձին

Օգոստոսի 27-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում բնակիչներն օձ են նկատել:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Թունավորումներ

Օգոստոսի 27-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.28-ին աջրից (ժավել) թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի 14 տան բնակիչ` 2010 թ. ծնված Սանո Ուզումյանը:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը, ժամը 16.17-ին կենցաղային քիմիական նյութից (դիխլոֆոս) թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 6-րդ շենքի 39-րդ բնակարանի բնակիչ` 1995 թ. ծնված Սյու¬զան¬նա Տունոյանը:


Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

Օգոստոսի 27-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան 11 շենքի մոտ կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Օպել» մակնիշի 22 ՏՕ 750 պ/հ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, իսկ վարորդը բացակայում է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Ժամը 22.35-ին ավտոմեքենայի վարորդ` Վ. Բա¬բա¬¬խանյանը մոտեցել է, և հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: