Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է՝ գիտակցության չգալով

Հասարակություն
42b929109839c9e0e34dea8ae0a7df25

Ոստիկանության ամփոփագրից

Օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Ծովակալ Իսակովի պողոտայում  վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Վաչագան   Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Ավտոմեքենան շրջվել է

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 23 շենքի բակում «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ շրջվել է և բախվել նշված վայրում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ-316»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախում խաչմերուկում

Օգոստոսի 28-ին, ժամը 00.15-ին, «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենա Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Լեքսուս-300» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո-Լոգան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետը շրջվել է

Օգոստոսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի մոտոցիկլետը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14,5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բյուրեղավան-Արզնի ճանապարհին

Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Բյուրեղավան-Արզնի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Ալֆա-Ռոմեո» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Վեկտրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երթևեկելի գոտուց դուրս է եկել

Օգոստոսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել քարերի մեջ, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով


Օգոստոսի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, Լուկաշին գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը մայիսի 12-ից ՌԴ Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: