Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում

Հասարակություն
d450b51d4907dc9684a8382c1defeeed

Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ:

Ժամը 16.34-ին և 16.49-ին տեղի է ունեցել համապատասխանաբար 5.9 և 5.5 մագնիտուդով հետցնցումներ:

Ժամը 20-00-ի դրությամբ գրանցվել է 3.5-5.9 մագնիտուդով 12 հետցնցում:

Նախնական տվյալներով կա մոտ 87 զոհ և 400 վիրավոր: