A
A
Հեծանվանավակը Սեւանում շրջվել է
Հուլիսի 31-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանի "Մոթել" հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մ հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որից ջուրն են ընկել երեք քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Սամվել Դավթյանին, 1970 թ. ծնված Եղիշ Անտոնյանին և 1977 թ. ծնված Գևորգ Ռաֆայելյանին: Տուժածները բուժօգնության կարիք չեն զգացել: