Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաշատը ծիրան է արտահանվում

Հասարակություն
10d2cf119d711bb34b1249a263fe43e6

Հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 15.961 տոննա թարմ պտուղբանջարեղեն՝ նախորդ տարվա 9315 տոննայի փոխարեն: «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Անդրադառնալով ծիրանի արտահամանը՝ պարոն Մակարյանը նշեց, որ արտահանվել է 12.296 տոննա ծիրան, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում`7170 տոննա։ Արտահանումների 5 տոկոսը իրականացվել է ինքնաթիռով, իսկ 95 տոկոսը` ավտոտրասպորտով: Ընդհանուր ծավալում ամենաշատը ծիրան է արտահանվել:

«Այսօրվա դրությամբ բանջարեղենից արտահանվել է 54 տոննա վարունգ, անցյալ տարի`11 տոննա, արտահանված լոլիկի ծավալն այս տարի կազմել է` 24 տոննա, անցյալ տարվա 11 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ մթերվել է 900 տոննա բանջարեղեն 7900 տոննա պտուղ, սրանք օպերատիվ տվյալներ են»,-մանրամասնեց փոխնախարարը:

Պարոն Մակարյանը վստահեցրեց, որ թե մթերման և թե արտահանման գործընթացներն ընթանում են շատ նորմալ:

«Մոտ օրերս կսկսվի նաև դեղձի մթերումը, այս տարի դեղձի բավականին առատ բերք է սպասվում, ինչ վերաբերում է խաղողին, մենք արդեն սկսել են բանակցությունները վերամշակող ընկերությունների հետ, ավելի ուշ կներկայացնենք կանխատեսվող ծավալները, բայց չեմ կարծում, որ որևիցե խնդիր կլինի»,-հայտնեց Պարոն Մակարյանը:

Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերով պտուղբանջարեղենը Հայաստանից հիմնականում արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա:

«Արտահանվում են թե որոկական հատկանիշներով, թե արտաքին տեսքով լավագույն մթերքները, իսկ մյուս մասն իրացվում է շուկայում, իսկ այն պտուղբանջարեղենը, որոնց տեսքն այնքան էլ հաջող չի, անցնում են վերամշակման»,-ասաց նա։: