Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահային կացարան տրամադրեցին

Հասարակություն
eaff355f517ae0034269dce748f04564

Ծնունդով Սիրիայից 52-ամյա Եղիա Քերշկերյանը դիմել էր Միգրացիոն պետական ծառայություն՝ հայցելով փախստականի կարգավիճակ: Քանի դեռ Միգրացիոն ծառայության վարույթում էր գտնվում նրա փախստականի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ դիմումը, վերջինս շուրջ մեկ ամիս անօթևան էր:

Հարկ է նշել, որ ՀՀ Փախստականների և ապաստանի մասին օրենքի համաձայն ապաստան հայցողին Միգրացիոն պետական ծառայությունը պետք է տեղավորեր Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրան կտրամադրվեր սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ:

Պաշտպանի միջնորդությամբ հուլիսի 27-ին Միգրացիոն պետական ծառայությունը փախստականի կարգավիճակ հայցող Եղիա Քերշկերյանին տրամադրեց օրենքով նախատեսված կացարանը և կենսաապահովման պայմանները: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։