Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արի տուն»-ը կրկին հավաքեց

Հասարակություն
e2c9602bf8ad3d6deb80a8ad287d4c57

Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» 2012թ. համահայկական երիտասարդական ծրագրի վեցերորդ փուլը, որին կմասնակցի աշխարհի 9 երկրից ժամանած ավելի քան 170 երիտասարդ: Ներկա էին Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության ներկայացուցիչներ, Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, Սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներ:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի վեցերորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ծրագրի միջոցառումները և մասնավորապես նշեց, որ այս տարի արդեն 6-րդ անգամ են սիրով և ոգևորությամբ ընդունում Սփյուռքի երիտասարդներին: Նախարար Հ.Հակոբյանը հորդորեց նաև Հայրենիքում ձեռք բերել նոր ընկերներ և նրանց հետ շփվել մայրենի լեզվով: Ծրագրին աջակցելու համար նա շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, Սփյուռքի հայկական կառույցներին և կազմակերպություններին, հյուրընկալ ընտանիքներին:

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության /ԱՀԱԸ/ գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, հորդորեց Հայրենիքը սիրել ամբողջ հոգով և նվիրումով:
Միջոցառմանը ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայրենիքում գտնվելու այսպիսի հնարավորության համար, իսկ ավարտին ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին ֆիլմ:

Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարությունը։