Հովհաննիսյանի հայտարարութունը
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը պատրաստ է օգնել Սիրայից հայրենիք վերադարձած հայրենակիցներից բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
«Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հայտարարությւոնը
«Հայաստան դարձած սիրիահայ սիրելի հայրենակիցներ,
Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք՝ անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով:
Ծանր այս օրերին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ևս իր զորակցությունը, հոգատարությունն ու սերն է հայտնում ձեզ և սիրով պատրաստ է ձեր մեջ գտնվող կարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Դիմեք մեզ ք.Երևան, Առաջին Եկմալյան 6 հասցեով կամ զանգահարեք (010) 53 51 67 հեռախոսահամարով»:
«Օրրանը հայրենադարձ կարիքավոր տարեցներին ամեն օր կապահովի սնունդով, իսկ երեխաներին կօգնի նաև դասապատրաստման գործընթացն ավելի հեշտացնել, փոքրիկները կարող են խմբակներ հաճախել, կօգտվեն բուժծառայությունից: Մեր օգնության փաթեթն ավելի շատ երեխաների համար է: Մենք հույս ունենք, որ հայրենիք վերադարձած մոտ 3000 սիրիահայերից շատերին կարող ենք օգնել և մեզ անպայման կդիմեն»,-«Ա1+»-ին հայտնեց «Օրրան» կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը: