Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ

Հասարակություն
cfa7630ead1d1db3a2b915d2bb36dfcf

ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտե։

Հայաստանի Հանրապետությունը` վավերացնելով Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, դրանով իսկ ընդունեց, որ երեխաներն իրենց տարիքային, մտավոր և ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ և կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության: Հաշվի առնելով այս հանգամանքը և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին:

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեին ներկայացվող այս զեկույցը պատրաստել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ: Զեկույցի պատրաստման ընթացքում հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարին ներկայացրած 3 և 4 պարբերական զեկույցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցը և մի շարք այլ փաստաթղթեր:
Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Զեկույցն այստեղ