Ոստիկանությունը տեղեկացնում է
«Ժիգուլին» շրջվել է
Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ոսկեթաս-Զովասար ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարիխուանա՝ գրպանից
Հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1965 թ. ծնված, նախկինում դատված Խաչիկ Ղ.-ին:
Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է 0,7 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում Է հետաքննություն:
Վարորդը դիմել է փախուստի
Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի:
Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վարորդները և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 4 ուղևորները և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է շինության պատին
Հուլիսի 29-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աբովյան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել շինություններից մեկի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հրդեհ բնակարանում
Հուլիսի 30-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.20-ի սահմաներում Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է բնակարանատիրոջ և օգնության հասած հարևանների կողմից:
Հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի մուտքի դուռը, միջանցքի հատակը և ջահը:
Կատարվում է հետաքննություն:
Վարորդը՝ անսթափ
Հուլիսի 29-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան Ագարակաձոր-Գնիշիկ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ցանկապատի սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:
Կատարվում է քննություն:
Մեքենան կողաշրջվել է
Հուլիսի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սիսիան-Տոլորս ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևան-Էջմիածին ճանապարհին
Հուլիսի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Դաեւու Նեքսիա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: