Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանում գյուրզա են հայտնաբերել

Հասարակություն
3abc8752483bc050865102290f31612b

Հուլիսի 29-ին փրկարարներին ահազանգել են, թե Կապանի Երկաթուղայինների փողոցի թիվ 1 շենքի 28-րդ բնակարանում օձ կա, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ:

Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ, որը տեղափոխվել է անվտանգ տարածք: