Մոլորված քաղաքի ուրվականը
Մաշտոցի պուրակում կայացավ ռեժիսոր Լիանա Սմբատյանի ՙՄոլորված քաղաքի ուրվականըՙ ֆիլմի պրեմիերան:
Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի վավերագրական կինոյի ռեժիսուրա բաժնի երրորդ կուրսի ուսանողուհին իր ընկերներին ու պարզապես պուրակում հանգստացողներին ներկայացրեց իր կուրսային աշխատանքը: Լիանայի բառերով նմանատիպ ֆիլմ նկարելը իր հոգու պարտքն է:
Ֆիլմը Երևան քաղաքի մասին է, ասում է 19-ամյա ռեժիսորը, մոլորված քաղաքի, այն քաղաքի, որին վայրենաբար կերպարանափոխեցին. ՙՍա կարոտ է մի քաղաքի նկատմամբ, որն իմ կարծիքով մահացել է, այն դարձել է ուրվական՝ մոլորված քաղաքի ուրվական՚,-նշեց Լիանա Սմբտյանը:
Ֆիմում ռեժիսորը, լուսանկարիչ՝ Հայկ Բիանջյանի լուսանկարների միջոցով ցույց է տալիս այն քաղաքը, այն հին տները, որոնք հավասարվեցին գետնին, դարձան պատմություն, մնացին որպես հիշողություն, որն այլևս չես կարող վերադարձնել;