Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուկները՝ Նկարիչների տանը

Մշակույթ
8ecf9c7b98b4f3fe406b59b4117c6395

Այսօր Նկարիչների միությունը վերածվել էր մանկական գունագեղ կենտրոնի: Այնտեղ բացվեց Երևանի թիվ 130 դպրոցի երեխաների նկարների ցուցահանդեսը՝ դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Անահիտ Հովսեփյանի նախաձեռնությամբ։

Դպրոցում բացի կերպարվեստի դասաժամերից գործում է նկարչական խմբակ: «Երկու տարում բավականին մեծ թվով նկարներ էին հավաքվել, և մտածեցի, որ կարելի է ցուցահանդես կազմակերպել»:

Ուսուցչուհին կարծում է, որ նկարչության դասերը նախ և առաջ կրթում են երեխաների գեղագիտական ճաշակը: Իսկ կան նաև շնորհալի երեխաներ, որոնք հավանաբար կշարունակեն խորանալ այդ ուղղությամբ:

Այս դպրոցի սան 12-ամյա Արփի Չոբանյանը նշեց, որ շատ է սիրում նկարել և իր երազանքն է ճանաչված նկարչուհի դառնալը: Նա պատմեց, որ ինքը վերջին մեկ տարում շուրջ 20 նկար է նկարել, իսկ ցուցահանդեսին նրա նկարներից ներկայացված են երեքը:

Նրա մայրը՝ Արմինե Թումանյանը, նույնպես նկարչուհի է: Նա մեզ պատմեց, որ իր երեխաները փոքրուց սիրում են իր արվեստանոցում խաղալ: Այդ պատճառով էլ որոշել է երեխաներին նկարչական խմբակ ուղարկել: Նա կարծում է, որ հատկապես իր դուստրը՝ Արփին, ունի նկարելու ձիրք և հետագայում նկարչուհի է դառնալու:

Բացի ցուցահանդեսից՝ այնտեղ կազմակերպել էին նաև մանկական խաղեր,երգ ու պար, հյուրասիրություն: