Շնորհանդեսին եկավ ծաղրածուի շորերով (տեսանյութ)
Այսօր ՆՓԱԿ-ի դիմաց տեղի ունեցավ Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» վիպակի շնորհանդեսը՝ Մելամաղձ արձանի մոտ:
Հովհաննես Թեքգյոզյանը անակնկալ էր պատրաստել ընկերների համար. նա գրքի շնորհանդեսին ներկայացավ ծաղրածուի շորերով:
«Այս տեսքով հայտնվել եմ, որովհետև ինձ համար մեր իրականության մեջ գրողը յալանչի ա ու ծաղրածու, որ բարակ թելի վրայով քայլում Է, փորձում է չընկնել այդ անդունդը»,- ասաց նա
Հովհաննես Թեքգյոզյանը չցանկացավ, որ շնորհանդեսի ժամանակ իր գրքի մասին խոսքեր հնչեն՝ պատճառաբանելով, որ քաղաքավարությունից ելնելով խեղճ ընկերները ստիպված են լինելու գեղեցիկ խոսքեր ասել: Նա խնդրեց, որ հավաքվածները պարզապես տորթ ուտեն և շփվեն իրար հետ: Չնայած դրան՝ նրա գրող և դերասան ընկերները սիրով խոսեցին նրա գրքի մասին:
Ի դեպ, Հովհաննես Թեքգյոզյանը նաև դրամատիկական թատրոնի դերասան է: