Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի հեճուկս» անձրևի

Մշակույթ
e58ae4d29c922dbd8fa1971ccda139ca

Չնայած երբեմն-երբեմն իրեն հիշեցնող անձրևին՝ Վահան Տերյանի արձանի մոտ հավաքված գրողները, գրականագետները, ուսանողները և ուղղակի հետաքրքրասեր անցորդները տուն գնալու միտք կարծես թե չունեին:

Մայիսի 17-ին ժամը 17:00-ից տերյանական կիսամռայլ եղանակը իսկական պոետական ֆոն ստեղծեց բանաստեղծ Հուսիկ Արայի «Աստծո հետ խոսելու ժամանակը» չորրորդ բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսի համար: Գիրքը հրատարակվել է «Ծիծեռնակ» հրատարակչության կողմից պետական աջակցությամբ:

Հավաքվածներից մի քանիսը, ինչպես երիտասարդ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, հեղինակի՝ մամուլի միջոցով արդեն իսկ սիրված բանաստեղծություններից ընթերցեցին: Գրքում, Հուսիկ Արայի խոսքերով, մեր ապրած ժամանակն է, մեր հետ քայլող քաղաքի յուրովի ըմբռնումը՝ նոր բովանդակության մեջ:

«Ես յոթանասուն տոկոսով գոհ եմ ստացված արդյունքից»,-անկեղծանում է բանաստեղծը, իսկ մնացածը թողնում ընթերցողին: