Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկական Եվրատեսիլը» մեկնարկնեց/ լրացված (տեսանյութ)

Մշակույթ
835841872cf1612a7d803e30f474161f

Այսօր, ուղիղ 20-ին Մարզահամերգային համալիրում սկսվեց «Մանկական Եվրատեսիլը»։ Սակայն հաղթող չընտրվեց, քանի որ այսօր կայացածը ոչ թե երգի հիմնական մրցույթն է, այլ գլխավոր փորձը։

Այսօր քվեարկություն չեղավ, այլ միայն շոու։ Բացի այդ՝ այսօր ելույթ չունեցան հատուկ հյուրերը՝ Սիրուշոն, «Եվրատեսիլը» Երեւան բերած Վլադիմիր Արզումանյանը եւ շվեդուհի Մոլլի Սանդենը։ Վերջինս «Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեդիան ներկայացրել է 2006 թվականին:

Այսօրվա համերգի տոմսերը տատանվում են 2000-ից 15000 դրամի միջեւ։ Իսկ ահա վաղվա՝ մրցութային համերգի տոմսերն արդեն արժեն 5000-100000 դրամ։

«Մանկական Եվրատեսիլ-2011»թ-ի մասնակցում են 13 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանը ներկայացնում է Դալիթա Ավանեսյանը՝ «Welcome to Armenia» երգով։ Նա ելույթ ունեցավ չորրորդը;

Ի դեպ, անկախ նրանից, թե ով կհաղթի այս տարի, արդեն պարզ է, որ հաջորդ՝ «Մանկական Եվրատեսիլը» կկայանա Նիդեռլանդներում։