Աջակցություն միջազգային ծրագրերին
Այս տարի Երևանում մեծ շուքով անցկացվեց " Ճանապարհորդող նոտաներ" 2011 միջազգային փառատոնը /Traveling notes/:
Փառատոնի էությունը` աշխարհի տարբեր երկրներից տարբեր ազգությունների և կրոնական պատկանելության տաղանդավոր երաժիշտների համատեղ համերգներն են ու master class-ները: Մինչ այդ փառատոնները անց են կացվել` ԱՄՆ-ում, Բելգիայում, Պերուում, Բոլիվիայում և այլն:
Փառատոնի մասնակից 30 հայ երաժիշտները բաց նամակով դիմել են Գ. Ծառուկյանին` իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին մասնակցելու հնարավորության համար:
"Մեզ այն տվեց մեծ փորձ և շփման հնարավորություն տարբեր ազգերի տաղանդավոր երաժիշտների և դասախոսների հետ: Ծանոթանալով աշխարհի հայտնի երաժիշտների հետ, շատ բան սովորեցինք: Ավելացավ մեր ինքնավստահությունը` ներկայացնելու մեր հայ մշակույթը":
Հայ երաժիշտները "Ծառուկյան" հիմնադրամից ակնկալում են նաև աջակցություն այլ երկրներում կազմակերպվելիք փառատոններին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ 100 մլն նվիրաբերություն է անում` մշակութային հեռանկարային ծրագրերին աջակցելու համար: