A
A
«Նրա աչքերի գաղտնիքը»
Հայաստանում Արգենտինայի Դեսպանությունը անցկացնելու է Կինոյի Փառատոն՝ դեկտեմբերի 9, 10, 11-ին, «Մոսկվայի Տուն» Կենտրոնում:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի արգենտինացի հայտնի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելյայի՝ «Նրա աչքերի գաղտնիքը», որը 2009թ. Արժանացել է օսկարի, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակ լեզվով, անգլերեն տիտրերով:
Փառատոնի ամբողջական ծրագիրը`
«Նրա աչքերի գաղտնիքը» (2009) Խուան Խոսե Կամպանելյա,
«Ո՞վ է ասում, որ հեշտ է» (2007) Խուան Տարատուտո, «Վալենտինի երազանքը» (2002) Ալեխանդրո Ագրեստի, «Խաղաքարերը նետված են» (2005) Սեբաստիան Բորենշտեյն, «Հարսնացուի որդին» (2001) Խուան Խոսե Կամպանելյա։
Մուտքը լինելու է ազատ և անվճար, տեղերը` սահմանափակ: