Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
8a3acaaf09a95379d44ab3d0f5517daf

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց մրցաշարի ետնապահ Բորիս Գելֆանդի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 3,5 միավոր եւ շարունակում է մնալ առաջատարների խմբում:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ, որը նույնպիսի արդյունք ունի: