Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մրցակիցը կառաջնորդվի մեկ սկզբունքով

Սպորտ
489d2e9c30f166596b78755541c1af59

Ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը իր թիմում տեսնում է միմիայն մարտական բնավորություն ունեցող խաղացողների:

«Մենք մեկ սկզբունքով ենք թիմ հրավիրելու խաղացողներին, դա ֆուտբոլում ընդունված սկզբունք է՝ նրանք, ովքեր ցանկանում են խաղալ հավաքականում, պետք է բոլոր խաղերում կամային բարձր հատկանիշներ դրսեւորեն»,- ասել է մարզիչը:

Խոսելով բուլղարական ֆուտբոլի ներկայիս աստղ Դիմիտար Բերբատովի մասին, որը հրաժարվում է հանդես գալ հավաքականի կազմում, Լյուբոսլավ Պենեւն ասել է. «Մենք նրան ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ենք տվել: Նա այդ կապակցությամբ նոր բան չի ասել»:

45-ամյա մասնագետը նաեւ նշել է, որ պատրաստվում է մեծ թվով ֆուտբոլիստներ հրավիրել հավաքական, որպեսզի ընտրության մեծ հնարավորություն ունենա. «Ես լավատեսորեն եմ տրամադրված, ծանոթ եմ բուլղարական ֆուտբոլի ուժեղ եւ թույլ կողմերին: Իմ օգնականները տեղեկություններ են հավաքում մեծ թվով ֆուտբոլիստների մասին: Հուսով եմ, որ մեր կատարած աշխատանքը լավ արդյունք կտա» - հայտնել է Լյուբոսլավ Պենեւը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի հավաքականը հանդիսանում է մեր ազգային ընտրանու մրցակիցը՝ աշխարհի 2014 թ առաջնության ընտրական փուլում: