«Դու նստիր այստեղ, որովհետեւ սեւ ես»
Հոլանդական ֆուտբոլի կենդանի լեգենդ Յոհան Կրուիֆը մեղադրվում է ռասայական խտրականության մեջ:
«Դու նստիր այստեղ, որովհետեւ սեւ ես»,- համաշխարհային ֆուտբոլի «թռչող հոլանդացին» Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբի կառավարման խորհրդի նիստին այսպես է դիմել թիմի նախկին ֆուտբոլիստ Էդգար Դավիդսին, որը նույնպես խորհրդի անդամ է:
Վերջինս NOS հեռաուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ նիստի ժամանակ ռասիստական արտահայտություն հնչել, սակայն չի ցանկացել խոսել այդ մասին: «Մենք այժմ զբաղված ենք ակումբի նոր գործադիր տնօրենի ընտրության հարցերով: Ես աջակցելու եմ Մարկո վան Բաստենին, չնայած նրա հետ մոտ չեմ»,-ասել է Դավիդսը:
Ինչ վերաբերում է Յոհան Կրուիֆին, նա հայտարարել է, որ եթե ընտրության արդյունքները չգոհացնեն իրեն, ապա ինքը դուրս կգա ակումբի խորհրդից, որի աշխատանքներին մասնակցում է 1959 թվականից:
Հավելենք, որ նոյեմբերի 28-ին ակումբի կառավարման խորհրդի 24 անդամները հերթական նիստն են անցկացնելու, որի ժամանակ պետք է ընտրեն նոր գործադիր տնօրեն: