A
A
Մեր պատանի շախմատիստը առաջատարն է
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենահաջողը մեկնարկել է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը:
Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարում նա 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Հինգերորդ տուրում նա կհանդիպի ՄԱԷ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ Սալեհի հետ, որը նույնպես 100 տոկոսանոց արդյունք ունի:
Այս մրցումներում մեր մյուս մասնակիցը՝ Ռոբերտ Աղասարյանը վաստակել է 3 միավոր եւ զբաղեցնում է 20-րդ տեղը:
Մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը վաստակել է 2,5 միավոր եւ զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: