A
A
Ընտրվել է հայ ռեժիսորի ֆիլմը
Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմը կմասնակցի Պուսանի միջազգային կինոփառատոնին։
Հարավային Կորեայի Պուսան քաղաքում անցկացվող միջազգային կինոփառատոնը (Busan International Film Festival) անց է կացվում 1996 թ.-ից։ Այն Ասիայում կազմակերպվող խոշորագույն կինոփառատոնն է։
Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են նոր ֆիլմեր և սկսնակ ռեժիսորների աշխատանքները:
Պուսանի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար ներկայացված տարածաշրջանային բոլոր կինոնախագծերից ընտրվել է հենց հայ ռեժիսորի ֆիլմը: