Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» 4-օրյա հանգիստ է տվել ֆուտբոլիստներին

Սպորտ
694b3e2af8c89cad1d6206331ebce006

Երեւանի «Միկան» ֆուտբոլի 2012 թվականի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի սեփական դաշտի հանդիպումը չի անցկացնի իր մարզադաշտում:

«Ա1+»-ի մարզական լրագրողին ակումբի մամուլի կենտրոնից հայտնեցին, որ «Միկա» մարզադաշտում այժմ սկսվել են արեւելյան տրիբունայի ծածկի եւ նոր աթոռների տեղադրման աշխատանքները: Այդ իսկ պատճառով նոյեմբերի 24-ին նախատեսված «Միկա» - «Փյունիկ» խաղը տեղի կունենա Երեւանի «Հրազդան» մարզադաշտում:

Թիմի մարզիչները այժմ կարճատեւ` չորսօրյա հանգիստ են տվել խաղացողներին: «Միկան» գավաթի խաղարկության առաջիկա հանդիպումներին կսկսի պատրաստվել նոյեմբերի 11-ից:

Ինչպես նշեցին ակումբի մամուլի կենտրոնից, թիմի բոլոր խաղացողներն էլ կարող են մասնակցել «Փյունիկի» հետ առաջին խաղին, քանի որ կարմիր քարտ ունեցող չկա, իսկ անցած առաջնությունում ստացած բոլոր դեղին քարտերը ՀՖՖ-ն չեղյալ է համարել:

Միակ խնդիրը կապված է չինացի հարձակվող Դոն Ֆանժուի հետ, որը առաջնության վերջին տուրի «Միկա» - «Փյունիկ» խաղի ավարտից հետո հայհոյել է հանդիպման տեսուչին, ուստի ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն հնարավոր է որակազրվի նրան: