Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները ջախջախեցին Դանիային

Սպորտ
b92f072228efb71e3f177ab127d9315f

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց Դանիայի ազգային թիմին եւ կրճատեց միավորների տարբերությունը:

Մեր ընտրանին այժմ մրցաշարի միանձնյա առաջատար Բուլղարիայի հավաքականից (9 միավոր) ետ է մնում 2 միավորով, բայց ընդհանուր հաշվարկով նույնիսկ հավասարվել է (13):

5-րդ տուրի խաղում մեր շախմատիստներից միայն Սերգեյ Մովսիսյանը չկարողացավ հաղթել իր մրցակցին, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաստատեցին իրենց բարձր կարգը:

Այսօր նախատեսված 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսպանիայի թիմի հետ, որը 7 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ տուրում կորցրեց հերթական միավորը՝ «ոչ-ոքի» խաղալով Սլովենիայի ազգային թիմի հետ` 2:2: Մեր շախմատիստուհիները վաստակել են 6 միավոր եւ առայժմ զբաղեցնում են 11-րդ տեղը: Կանանց մրցաշարի աղյուսակը վստահ գլխավորում է Ռուսաստանի ընտրանին, որը 10 հնարավորից վաստակել է նույնքան միավոր:

6-րդ տուրում մեր ընտրանին ուժերը կչափի Հունաստանի ազգային թիմի հետ: