Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շուշին» 20 տարեկան է

Մշակույթ
b14c515802d1656631277c14d34fc8ae

Նյու Ջեռսիի «Ֆելիցիոն» քոլեջի դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված «Շուշի» մանկա-պատանեկան պարի համույթի հիմնադրման 20-ամյակին։

Պարախումբը հիմադրվել է 1992թ. Նյու Յորքի սբ. Վարդան մայր տաճարի հովանավորությամբ : Կազմավորման հենց սկզբից մինչ օրս խումբը ղեկավարում է պարուսույց Սեդա Պասկալյան-Քանդարջյանը : Պարախմբի 20-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Շնորհավորանքներ էին հղել նաեւ ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ -ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ ՝ Ռոբերտ Ավետիսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը եւ ուրիշներ: Շնորհավորել էր նաեւ ԱՄՆ- ի կոնգրեսաական՝ Ֆրանկ Փալլոնեն:

Պարախումբը այդ տարիների ընթացքում համերգային ծրագրերով հանդես է եկել Միացյալ Նահանգների հայաշատ քաղաքներում, ինչպես նաեւ Բեյրութում , Հալեպում, Դամասկոսում եւ Բասրայում:

Հոբելյանական համերգին իրենց մասնակցությունն էին բերել Լոս Անջելեսից երգիչներ Սալբի Մայիլյանը, Հովիկ Գրիգորյանը Արմեն Հովհաննիսյանը եւ անսամբլի մենակատար Լիլյան:

Գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր շնորհաշատ երաժիշտ ՝ Անդրանիկ Մուրադյանը: Տոնական համերգին մասնակցում էր նաեւ Նյու Յորքի սբ. Վարդան մայր տաճարի երգչախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ հանրաճանաչ խմբավար Խորեն Մեյխանեջյանի ղեկավարությամբ:

Հոբելյանական համերգին ներկա էր ՄԱԿ - ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Կարեն Նազարյանը իր տիկնոջ հետ:


ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի