Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորքում նշվել է թարգմանչաց տոնը

Մշակույթ
2ff7c9c9fda71f0c54902020e49db394

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանը հոկտեմբեր ամիսը հայտարարել է Հայ Մշակույթի ամիս: Այս առիթով հոկտեմբերի 24 - ին Գալուստյան սրահում մեծ շուքով նշվել է Թարգմանչաց Տոնը:

Նույն օրը նշվել է նաեւ հայ անվանի բանաստեղծ Միսաք Մեծարենցի 125 - ամյակը, որի բանաստեղծությունների արտասանությամբ հանդես են եկել ավարտական դասարանի աշակերտները, իսկ փոքր դասարանցիների կատարմաբ հնչել են խմբային երգեր:
Նյու Յորքից Ռոբերտ Կարապետյանը մեզ տեղեկացնում են, որ օրվա պատվավոր հյուրը եղել է դպրոցի աշխատանքները գնահատող, «դպրոցի Ամենամեծ Հայրիկը՝ Տիգրան Դավիդյանը», որը շուտով կբոլորի իր կյանքի 100 տարին :

Հանդիսության վերջում, ընտրված ժյուրին լավագույն արտասանության համար մրցանակներ է հանձնել դպրոցի սաներին՝ Անի Ռակուբյանին, Նիգոլ Մառքին եւ Անուշ Պեզճյանին :