Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ

Սպորտ
638ffb0ad688536b97f1a055cee911fe

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպական ազգերի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա Մոսկվայում` նոյեմբերի 12-13-ը: Այս մասին տեղեկացնում է մրցումների կազմկոմիտեն:

Հայաստանից բացի, գլխավոր մրցանակի համար կպայքարեն նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Բելառուսի եւ Հունգարիայի հավաքականները:

Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի նույն մրցումները կանցնեն առանց մեր մարզիկների: Դրանց կմասնակցեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Բելառուսը եւ Բուլղարիան:

Նշենք, որ այս մրցումներին մասնակցելու իրավունք ունեն բարձր վարկանիշ ունեցող 6 երկրների հավաքականները: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: