A
A
Հայաստան - Մոլդովա` 4:0
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցեց երկրորդ հաղթանակը՝ Թուրքիայում ընթացող պատանեկան օլիմպիադայում:
Երկրորդ տուրում մինչեւ 16 տարեկան մեր շախմատիստները 4:0 հաշվով առավելության հասան Մոլդովային թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականը վաստակել է 4 միավոր եւ առաջատարներից մեկն է:
Այսօր երեկոյան տեղի կունենան նաեւ 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա, երբ կավարտվեն 2-րդ տուրի բոլոր խաղերը: