Երկուսը անցան առաջատարների խումբ
Ֆրանսիայի Կորսիկա կղզում շարունակվող շախմատի «Մաստերս» կարգի մրցաշարում երեկ կայացան 3-րդ եւ 4-րդ տուրերը:
3-րդ տուրում մեր շախմատիստները` Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Աղասի Ինանցը, հաղթեցին մրցակիցներին, իսկ Վահե Բարսեղյանը պարտիան ավարտեց «ոչ-ոքի»:
4-րդ տուրում նրանք կրեցին առաջին կորուստները: Հրանտ Մելքումյանը եւ Ավետիք Գրիգորյանը կնքեցին խաղաղ դաշնություն, իսկ Աղասի Ինանցն ու Վահե Բարսեղյանը՝ առաջին պարտությունը:
Չորս մրցափուլից հետո, աղյուսակը 3,5 միավորով գլխավորում են 11 շախմատիստներ: Նրանց թվում են նաեւ Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը:
Աղասի Ինանցն ու Վահե Բարսեղյանը վաստակել են 2,5-ական միավորներ եւ զբաղեցնում են միջին դիրքեր: Ֆրանսիան ներկայացնող հայազգի շախմատիստ Գարի Գիրոյանը իր ակտիվում ունի 3 միավոր:
Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները:
Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցում են 179 շախմատիստներ, որոնք շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով պայքարում են գլխավոր մրցանակի համար՝ 60 հազար եվրո: