Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի սեպտեմբերի 15 ի նիստը (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի ընթացիկ տարվա երրորդ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ նիստից ի վեր արտաքին քաղաքական զարգացումներին, ընտրություններից հետո ՀՀ կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքական բաղադրիչին, առաջնահերթություններին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչմանը, խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, հարևանների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման գործընթացներին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցում Հայաստանի արդյունավետ ինտեգրման հարցում մոտեցումները։ Քննարկվել են նաև փոխշահավետ միջազգային գործընկերությունների զարգացման և ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է այս ուղղությամբ ձևավորված ակտիվ դինամիկան: Հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի շուրջ, կարևորվել է եվրոպական ինտեգրման տարբեր ոլորտներում կոնկրետ արդյունքին միտված փոխգործակցությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ դիմակայունության ավելացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ և սոցիալ-հոգեբանական մակարդակներում: Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հետաքրքիր փոխանակություն