Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կայք. «Արտերիա»

Մշակույթ
6f957e5611cc46049bccc7095782ca96

Այսօր «Խնկո Ապոր» անվան մանկական գրադարանը հյուրնկալել էր «Արտերիա» մշակութային քննադատության կայքի հեղինակներին ու խմբագիրներին:

Կայքը գործում է արդեն երկու ամիս, ունի 4 խմբագիր եւ մյուս տեղեկատուներից տարբերվում է նրանով, որ զբաղվում է միայն մշակութային քննադատությամբ:

«Կայքը միատար չէ՝ ունենք չորս խմբագիր, որոնք տարբեր բնագավառի մարդիկ են, իրարից շատ բաներով առանձնացող»,- այսօր կայքի շնորհանդեսին հայտարարեց խմբագիրներից մեկը՝ Վարդան Ազատյանը:

Գործում է «Շվեդիայի Միջազգային» զարգացման համագործակցության(SIDA) աջակցությամբ՝ «Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակներում:

Գաղափարի հեղինակը Մկրտիչ Մաթեւոսյանն է, որը կարծում է, որ Հայաստանում մշակույթի քննադատության պակաս կա:

«Կայքը չի լինի գավառական մակարդակի, կլինի հետաքրքիր, որն էլ կգերի թիրախային խմբերին հատկապես ուսանողներին»,- ասաց «բադաբադա» բաժնի խմբագիրը՝ կոմիքսների ղեկավար Լեւոն Գյուլխասյանը:

Խմբագրակազմի բնորոշմամբ` «Արտերիան» կինոէկրանի պաստառի եւ «բեմից թափվող» երաժշտությանը կամ «փողոցով տողանցող» ցուցանակների, հաստատությունների, պատերի գրությունների, «տրանսպորտում թեւավորվող» խոսակցություններին հետամուտ ակտիվացող արձագանքն է, որ ուզում է «կերպ առնել ու հնչել» որպես մեկնաբանություն կամ քննադատություն։