Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկական Եվրատեսիլի տոմսերը շուտով կվաճառվեն

Մշակույթ
9a98fe7fc857886e4007a9c179f32431

Հոկտեմբերի 25-ից, կսկսեն վաճառել «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի տոմսերը:

Հիշեցնենք, որ մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ տոմսերն արդեն վաճառվում են եւ ամենացածր գինը 1000 դրամն է։ Մանկական

Եվրատեսիլ 2011 կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց այդ լուրերը։
«Մրցույթի տոմսերի գները պաշտոնապես արժեն 9-ից մինչև 55 եվրոյին համարժեք դրամ»,- տեղեկացրեց Արտակ Վարդանյանը։

Քանի որ անցած մրցույթում հաղթել էր մեր հայրենակից Վլադիմիր Արզումանյանը, Հայստանի հանրային հեռուստաընկերությունը հայտ էր ներկայացրել մրցույթն այս տարի անցկացնել Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: