A
A
Բաքվում մեր մարզիկը հաղթանակ արձանագրեց
75 կգ քաշային Հայաստանի բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, որը մեր միակ ներկայացուցիչն է մնացել Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում, այսօր 1/8 եզրափակիչ մարտում 21:10 հաշվով հաղթել է մեքսիկացի Խուան Անտոնիո Կանտերոյին:
Այդպիսով մտավ ուժեղագույն ութնյակի կազմ եւ նվաճեց 2012 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Քառորդ եզրափակչում Անդրանիկ Հակոբյանը կհանդիպի ռումինացի Բոգդան Յուրատոնի հետ: Հաղթելու դեպքում, մեր մարզիկը նվազագույնը կապահովի բրոնզե մեդալ: