Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայկական կողմը բավարար հետևողական եղե՞լ է հայ գերիների հարցում․ Առավոտ (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից հայ գերիների վերաբերյալ հռետորաբանությունը, որտեղ նրանք համեմատվում են նացիստների հետ և հիշատակվում է «Նյուրնբերգյան դատավարությունը», կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացի արդյունավետությունը։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդման ընթացքում Սիրանուշ Սահակյանը նշեց, որ եթե կա իրական խաղաղություն, գերիների հարցը պետք է վաղուց լուծված լիներ, սակայն այն շարունակում է ձգձգվել դեռևս 2020 թվականից։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու այդ խնդիրները չեն լուծվում միջազգային իրավական մեխանիզմներով, և ինչու խաղաղության պայմանագրի շրջանակում խոսվում է միջպետական գանգատներից հրաժարվելու մասին։

Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց, որ անհասկանալի է, թե ինչպես կարող է խաղաղության գործընթացին զուգահեռ Բաքվում ընթանալ փակ և ապօրինի գործընթաց հայ գերիների նկատմամբ։ Նա հիշեցրեց նաև, որ ամիսներ առաջ հնչել էր հարց՝ արդյոք ամերիկյան կողմը դիմե՞լ է Ադրբեջանի ղեկավարությանը գերիների հարցով, և արդյոք հայկական կողմը հետևողական է եղել այդ հարցում։

Փորձագետները նշում են, որ գերիների հարցը հումանիտար է և կարող է նպաստել լարվածության նվազեցմանը, սակայն այն շարունակում է չլուծվել։ Միաժամանակ կասկածներ են հնչում Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ՝ կապված գերիների պահման պայմանների հետ։

Մանրամասն այստեղ