Բացել լրահոսը Փակել լրահոսը
651267879_1634016558380810_5708745689260829380_n (1)
A A
Պաշտոնական

2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառումը․

2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ։
Այդ խնդրի լուծման համար մթերողների հետ աշխատում են դեռևս տարեսկզբից։

Այս լուսանկարում «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից ձեռք բերված 22 հատ 165տ տարողությամբ նոր պահամաններից մեկն է, որը ձեռք է բերվել Կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։ Ընկերությունը այս ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման նոր բունկեր, ինչպես նաև վերազինում է կաթսայատունը։
Սարքավորումների ընդհանուր արժեքը շուրջ 1.3 մլն դոլար է, իսկ վարկի/լիզինգի տոկոսադրույքները կվճարի Կառավարությունը։