Բացել լրահոսը Փակել լրահոսը
653708915_1420569990106946_6056571522432329147_n
A A
Սպորտ Պաշտոնական

ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է․ ՀՖՖ

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 
 
«Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
 
Հավելենք, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը:
 
Մարտի 19-ին՝ ժամը 12:00-ին, Armenia National Teams Հայաստանի հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցանկը»,- ասվում է հաղորդագրությունում: