A
A
Արարատի համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Հերթական դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում: Բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, մեկփողանի որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և փամփուշտներ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։