A
A
Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
ԿԸՀ-ն մարտի 11-ի նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին։