Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

Ում է մակագրվել մարտի 1-ի գործը

2008 թ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ Վալերիյ Օսիպյանի եւ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի 7-րդ վաշտի հրամանատար Կարեն Մովսիսյանի գործը մակագրվել է Երեւան քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումների պատճառով, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, նաև Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հավաքներ:

Ռոբերտ Մելքոնյանին, Վալերիյ Օսիպյանին եւ Կարեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել են իրենց ենթակա՝ առորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: