A
A
Մերձավոր Արևելքի ապակայունացումը հանգեցնում է նավթի և գազի գների աճի․ Պուտին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կհանգեցնեն նավթի և գազի գների աճի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ նավթի համաշխարհային գները մեկ շաբաթվա ընթացքում աճել են շուրջ 30 տոկոսով։ Պուտինը նշել է նաև, որ Հորմուզի նեղուցի հետ կապված նավթի արդյունահանման գործընթացը կարող է ամբողջությամբ կանգ առնել առաջիկա ամսվա ընթացքում։
Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ հակամարտության հետևանքով առաջացած մատակարարման խափանումներն ազդեցություն են ունենում միջազգային տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգի վրա։
Միաժամանակ՝ Պուտինն ընդգծել է, որ էներգակիրների ներկայիս բարձր գները ժամանակավոր բնույթ ունեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի նավթ և գազ մատակարարել իր հուսալի գործընկերներին, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան։