A
A
Արթիկի տարածաշրջանում բուք է
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 8-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը և Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Ճամբարակի, Թալինի, Անիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի , Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արթիկի տարածաշրջանում բուք է։